Ներքին 1 տարի առաջ - 11:22 14-03-2025

Ադրբեջանի հետ համաձայնեցված համաձայնագրի տեքստում «միջանցքի» մասին դրույթ չկա. Արարատ Միրզոյան

Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կրկնելով, որ տեքստը համաձայնեցված է, Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի ու մյուս մանրամասների շուրջ։

«Ընդհանրապես, ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան չկա, կա պատրաստակամություն՝ համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև տրանսպորտային, տնտեսական հարցերում»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը 2 երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են․ «Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա, այդ թվում՝ Սահմանադրության մասին, որի մասին խոսել է ադրբեջանական կողմը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից