Ներքին 1 տարի առաջ - 23:05 13-03-2025

Գյումրիի քաղաքապետի թեկնածուների ճոխ և իրար նման կարգախոսները

Հանրապետության երկրորդ քաղաքը` Գյումրին, պատրաստվում է ընտրությունների։ Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին կմասնակցեն 9 ուժ` 6 կուսակցություն և 3 դաշինք։

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, գյումրեցիները դեռևս ծանոթ չեն Գյումրիի քաղաքապետի թեկնածուների նախընտրական ծրագրերին, բայց Գյումրիի փողոցներում կարելի է տեսնել թեկնածուների ճոխ և բովանդակային իմաստով իրարից քիչ տարբերվող կարգախոսները։

Քվեաթերթիկի 1-ին համարը զբաղեցնում է ՔՊ-ն, քաղաքապետի թեկնածուն Սարիկ Մինասյանն է։ ՔՊ-ականները գցել-բռնել են, որ էլ ինչ Սարիկ, եթե կարգախոսի մեջ սարի մասին պիտի չխոսվի։

Այսպիսով` ՔՊ-ական թեկնածուի կարգախոսն է. «Սարի պես` Գյումրու թիկունքին»:

2-րդ համարը «Կոմունիստական կուսակցությունն» է, թեկնածուն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Գյումրիի նախկին քաղաքապետը ինքն իր մասին խոսելիս հաճախ է ասում, որ ինքը հավատքի մարդ է, հետևաբար իր կարգախոսն էլ այդ տրամաբանության է. « Ե՛վ հույս, և՛ հավատ, և՛ սեր»:

Վարդան Ղուկասյանը նախորդ ընտրապայքարների ժամանակ էլ նույն կարգախոսն է ներկայացրել։
3-րդ համարը «Ապրելու երկիր» կուսակցությունն է, թեկնածուն` Կարեն Մալխասյանը։ Կարգախոսն էլ շատ համեստ ու հստակ, առանց պաթոսի. « Միասին հանուն Գյումրու»:

4-րդ համարը «Մայր Հայաստան» դաշինքն է, թեկնածուն` Կարեն Սիմոնյանն է, կարգախոսն էլ խոստումնալից. «Միացի՛ր, որ փոխենք»:

Քվեաթերթիկի 5-րդ համարը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն» է, թեկնածուն` իրեն գյումրեցիների արբանյակ համարող երգիչ-դերասան Արտյոմ Թումանյանն է, այս թեկնածուի կարգախոսն է. «Գյումրեցու որոշում»:

Քվեաթերթիկի 6-րդ համարում Եվրադաշինքն է, թեկնածուն Ժուռնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է, կարգախոսը. «Գյումրու արժանապատվության ընտրություն»:

7-րդ համարը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, թեկնածուն` գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է( մականունը ` մուլտ), կարգախոսը.«Ճիշտ քաղաք»:

Քվեաթերթիկի 8-րդ համարում «Մեր քաղաքը» դաշինքն է, թեկնածուն` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այս թեկնածուի կարգախոսն է. «Քաղաք, որին արժանի ես դու»:

Քվեաթերթիկի 9-րդ՝ վերջին համարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, թեկնածուն` պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Այս թեկնածուի կարգախոս իր հեղինակած երգից է վերցրած։ «Ես քո Գյումրին եմ»:

Գյումրեցին բարդ ընտրության առջև է կանգնելու, որովհետև մեկը խոստանում է սարի պես` թիկունք լինել, մեկը և՛ հույս, և՛ հավատ։ Մյուս թեկնածուն էլ ճիշտ քաղաք է խոստացել, այն մյուսն էլ փոփոխություն։

Այս խոստումները նոր չեն գյումրեցիների համար, բայց ընտրություններից հետո թեկնածուները կարծես թե մոռանում և շեղվում են այն ծրագրից, որի համար ստացել են գյումրեցու քվեն։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում