Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:40 08-06-2023

Գյումրիի նոր կլանները․ ՔՊ-ական պատգամավորի և Գյումրիի քաղաքապետի հարաբերությունները լարվել են

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ օրերս ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե 2022 կատարողականի նախնական քննարկմանը գյումրեցի, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը ՏԵԿ փոխնախարար Վաչե Տերտերյանին խնդրեց վերահսկել Գյումրի քաղաքին հատկացվող սուբվենցիոն ծրագրերը։

Առուշանյանը շեշտեց մեկ կարևոր հանգամանք ևս, որը բոլորին էր պարզ, այն, որ Գյումրիի ավագանին կայացած ինստիտուտ չէ և շատ դեպքերում կատարում է այն, որը համայնքի ղեկավարն է հարմար գտնում։

Դավիթ Առուշանյանը, մասնավորապես, ասել է. «Շատ եմ խոսել այդ մասին, Գյումրիում բազում խնդիրներ լինելով՝ թե՛ փողոցաշինություն, թե՛ մանկապարտեզներ, թե՛ սպորտդպրոցներ, քաղաքապետարանն ավագանու նիստին բերում է մի նախագիծ՝ 1 միլիարդ 700 միլիոն դրամի կամ հետագայում ևս 3,5 միլիարդի արևային կայանների։ Ավագանին քվեարկում է, մարզպետարանը դրա վրայից անցնում է, ուղարկում է կառավարություն։

Բարեբախտաբար, ձեր նախարարությունը մերժել էր, որովհետև շատ խնդիրներ էր տեսել այդտեղ, բայց այդքան խնդիրների մեջ մեջբերել 5,3 միլիարդի արևային կայան, հասկանում եմ մղումները՝ Գյումրին Կոպենհագեն սարքելու, բայց դեռ շատ շուտ է, որ մենք արևային կայաններ ունենանք»։

Ժողովրդի լեզվով ասած՝ Առուշանյանը ինչպես հարկն է «տոպկեց» Վարդգես Սամսոնյանին։

ՔՊ-ական Դավիթ Առուշանյանի հայտարարություններին ի պատասխան՝ Սամսոնյանն արձագանքել է․ «ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը որերորդ անգամ, օգտագործելով հանրությանը հասանելի հարթակները, խոսում է Գյումրիում իրականացված, իրականացվող ծրագրերի մասին, կասկածի տակ դնում դրանց կարևորությունը, ընթացքն ու նպատակահարմարությունը:

Զավեշտալի է այն, որ պատգամավորը, որը մի որոշ ժամանակ պաշտոնավարել է որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, իր անդրադարձած թեմայից բացարձակապես անտեղյակ է:

Մասնավորապես, պատգամավորը խոսում է Գյումրու վերջին տնակային մանկապարտեզի մասին, որի կառուցման ծրագիրը արդեն իսկ ներառված է իր կողմից քննադատված 2024 թվականի համար կառավարություն ուղարկված սուբվենցիոն հայտում: Խոսում է նաև մանկապարտեզների մասին, մինչդեռ 10 մանկապարտեզներում արդեն իսկ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ կրկին սուբվենցիոն ծրագրով:

Խոսում է մարզական կառույցների մասին՝ չիմանալով կամ միտումնավոր շրջանցելով այն հանգամանքը, որ համայնքապետարանը 2024 թվականի սուբվենցիոն հայտում ներկայացրել է 7 մարզադպրոցի վերանորոգման աննախադեպ ծրագիր՝ 1 մլդ 131 մլն ՀՀ դրամ գումարի շրջանակներում:

Նաև շախմատի դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիր ունենք, որը կրկին կյանքի է կոչվելու 2024թ.-ին: Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված են նաև մշակութային կառույցներ. վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու Երիտասարդական պալատում, Տիկնիկային թատրոնում և Մանկապատանեկան արվեստի պալատում:

Ինչ վերաբերում է արևային կայանի կառուցմանը, ապա վերականգնվող էներգիայի ոլորտում նախորդ տարի իրականացված ծրագրի արդյունքում խնայել ենք 125 մլն դրամ, որը հնարավորություն է տվել Գյումրու մանկապարտեզների վարձավճարը բոլոր երեխաների համար կրճատել 50 տոկոսով:

Ունենք խնդիր նաև մյուս 50 տոկոսի վարձավճարի զեղչման և քաղաքի փողոցային լուսավորության ժամային գրաֆիկի երկարաձգման: Քաղաքի գիշերային լուսավորությունը ավելի երկար միացված պահելու հանգամանքը շատ կարևոր է և՛ մեր քաղաքի բնակիչների, և՛ քաղաքի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից:

Արևային կայանների բաղկացուցիչը 3,5 մլդ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն ծրագրի մի փոքր բաժինն է, որի մեջ ներառված է նաև 30 շենքի վերանորոգման աշխատանքներ՝ վերելակներ, շենքերի ընթացիկ նորոգում, տանիքների վերանորոգում, ջերմամեկուսացում, արևային վահանակների տեղադրում:

Հարկ ենք համարում նշել, որ ծրագիրն իրականացվելու է միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորմամբ, որի արդյունքում ծրագրում համայնքի մասնաբաժինն իջնելու է մինչև 20% կրկին թեթևացնելով համայնքի ֆինանսական բեռը: Վերականգնվող էներգիայի ոլորտում մեր ջանքերը բերում են միջազգային կառույցների հետ համագործակցության էլ ավելի արդյունավետ ձևաչափերի՝ ի նկատի ունենալով տվյալ օրակարգի միջազգային կարևորությունը»։

Քաղաքապետը ընդգծել է, որ Գյումրին հոգսաշատ քաղաք է և Գյումրիի քաղաքապետը ավելի կարևոր գործեր ունի:
adv_banner

Ամենից շատ դիտված

22:18 Արմավիրի մարզի գյուղերից մեկում մայրը հայտնաբերել է որդու դին․ shamshyan.com
21:45 Գործարարը շարունակում է տատիկին «կալանքի» տակ պահել՝ առանց լույսի ու ջրի
20:00 5-10 հազար դրամի համար ոտնահարվելու է Մայր օրենքը․ մեքենաների ներսը կնկարահանվի
21:20 Բոլորի հետ էլ լավ եմ, բոլորի հետ էլ ինձ կարող են ասոցացնել. Գյումրիի քաղաքապետի թեկնածու
19:20 Դեկտեմբերին չբացակայեք, բժշկի թուղթը չի անցնելու․ «Երևան սիթին» սպառնում է աշխատողներին
22:45 Հեռացված վարորդները 4 ժամ է՝ սպասում են. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը դեռ չի ընդունել նրանց
23:12 Նոր լուսանկարներ՝ դերասան Կարո Հովհաննիսյանի հարսանիքից
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
17:27 Չկասկածեք, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ Աղազարյանին մանդատից զրկելու համար․ Փաշինյան
23:00 Հովիկ Աղազարյանին շանտաժ են անում, որ ՔՊ-ականների հանցանքները չբացահայտի