Ներքին 1 տարի առաջ - 12:35 13-03-2025

Կառավարությունը 101․5 մլն դրամ հատկացրեց ԿԸՀ-ին Գյումրու և Փարաքարի ընտրությունների անցկացման համար

Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշում, համաձայն որի պահուստային ֆոնդից գումար հատկացվեց Գյումրու և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների ծախսերի համարԼ Որոշման մեջ մասնավորապես ասված է․ «ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի №1951-Ն և 2025 թվականի հունվարի 16-ի №34-Ն որոշումներով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում նշանակվել են ավագանիների արտահերթ ընտրություններ։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունվարի 20-ի №1-Ա և 2025 թվականի փետրվարի 20-ի № 2-Ա որոշումներով ընտրությունների օր է սահմանվել 2025 թվականի մարտի 30-ը։

Վերոնշյալ ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքների ֆինանսավորման, այդ թվում ԿԸՀ-ի ծախսերի համար՝ 101.571.362,0 դր. (աշխատավարձ, տրանսպորտի ծառայության վճարներ, կապի ծառայության վճարներ, գրասենյակային, հրատարակչական, գործուղման, համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր, քվեախցերի պատրաստում, կնիքների պատրաստում, թղթյա պակետների պատրաստում, քվեաթերթիկների համար ծրարների ձեռք բերում, քվեաթերթիկների տպագրում, ինքնասոսնձվող դրոշմանիշ, կտրոնների տպագրություն, ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ ներկայացուցիչների, սարքերի օպերատորների ուսուցում, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ՏԸՀ-ի ապահովում), թվով 2 ԸԸՀ-երի համար 9.872.308,0 դր. (աշխատավարձ, կապի ծառայություններ, գրասենյակային նյութեր և հագուստ, տրանսպորտային նյութեր) թվով 99 ՏԸՀ-ի ծախսերի համար 88.671.330,0 դր (աշխատավարձ, կապի ծառայություններ, գրասենյակային նյութեր և հագուստ, տրանսպորտային նյութեր)։

Նախագծով առաջարկվում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1096 «Ընտրական գործընթացների համակարգում,կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում 11003 «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում)» միջոցառման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 200115.0 հազ դրամ` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ս.թ․մարտի 30-ին կայանալիք ավագանիների ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից