Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:06 30-09-2021

Հայաստանի կառավարությունը 13 մլրդ 473 մլն դրամ հատկացրեց Արցախին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Արցախին ֆինասնական միջոցներ հատկացնել:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ գումարը կազմում է 13 միլիարդ 473 միլիոն դրամ:

Գումարը հատկացրեց Արցախին՝ 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին:

«Սա շատ կարևոր է ու մենք շարունակելու ենք այս գործընթացը՝ մի նկատառմամբ, որ մենք զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունն ու ակտիվությունը Արցախում խթանելու նպատակով», - ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան