Ներքին 1 տարի առաջ - 11:32 12-03-2025

«Արմենիա» ԲԿ-ում քաղաքացին հարվածել է պոլիկլինիկայի ղեկավարի տեղակալի ձախ աջքի և քունքի հատվածին. shamshyan.com

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում քաղաքացին անհանգստացնում է աշխատակիցներին:

Օպերատիվորեն մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում անհայտ անձը Երևանի բնակիչ 61-ամյա Գագիկ Պ․-ի հետ աշխատասենյակում ունեցել է տարաձայնություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում անհայտ անձը ձեռքով հարվածել է Գագիկ Պ․-ի ձախ աջքի և քունքի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Թ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գագիկ Պ․-ն «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ղեկավարի տեղակալն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ