Ներքին 2 տարի առաջ - 15:09 20-01-2024

Անհայտ ավտոմեքենան հարվածել է ոստիկանության Ամասիա բաժնի պետի տեղակալի Opel-ին ու փախել. shamshyan.com 

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արմեն Մնացականյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63 կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս ու ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով վարորդ Ա․ Մնացականյանը ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Եղիազարյանը օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Opel Astra-ին բախվելը, որից հետո այդ ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Ա․ Մնացականյանը վթարի է ենթարկվել։

Վարորդ Ա․ Մնացականյանը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ամասիայի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն է, կոչումով՝ փոխգնդապետ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին