Ներքին 2 տարի առաջ - 22:04 09-05-2024

Վանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին տնօրենն ու ավագ բուժքույրը 10 մլն դրամ են հափշտակել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ռոզա Զ․-ն և հայտնել, որ 3-րդ պոլիկլինիկայում 10 միլիոն դրամի կոռուպցիա է կատարվել, որի վերաբերյալ բոլոր իրավասու մարմիններին դիմել է, այդ թվում՝ մոտ 1 շաբաթ առաջ դիմել է նաև ոստիկանության Բազումի բաժին, որտեղից իրեն չեն զանգահարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կնյազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններին Ռոզա Զ․-ն հայտնել, որ 2020 թվականին «քովիդի» ժամանակ Վանաձոր քաղաքի թիվ 3-րդ պոլիկլինիկայում պատվաստումների ընթացքում մոտ 10 մլն դրամ հափշտակել են պոլիկլինիկայի նախկին տնօրեն 56-ամյա Արտուշ Թ․-ն և ավագ բուժքույր 69-ամյա Կարինե Գ․-ն, որի վերաբերյալ ինքը տեղյակ է, քանի-որ նշված ժամանակահատվածում աշխատել է «քովիդ» կենտրոնում՝ որպես ավագ բուժքույր:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ