Իշխանի հայրը արդարացվել է, ՀՀ–ն 10 կետով իջել է, «Դոմուսը» դատարանում, ՔՊ–ն պետք է լուռ նայի․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է։

Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի է․ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ընդդիմադիր դաշտում ամենաշատ ձայն ստացող Վարդան Ղուկասյանի շուրջ կձեւավորվի հնարավոր կոալիցիան, եւ վերջինս երկար դադարից հետո նորից կնստի քաղաքապետի աթոռին։

Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. հայտնում է օրաթերթը։ Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։ 2025 թվականին «Դոմուս» ՓԲԸ-ն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ արդեն երկու հայց ունի վարչական դատարանում ու փորձում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար։ ՌԴ-ում սպասում են, տեսնեն՝ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 9-ին Կարմիր հրապարակի միջոցառումներին։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի կերպ չխառնվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջեւ շաբաթներ ձգվող լեզվակռվին: Առաջարկել է` թուլանալ եւ հաճույք ստանալ, թե ինչպես են իրենց հակառակորդներն իրար միս ուտում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողների հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու, ինչպես նաեւ՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության մասին․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։

Այս և այլ լուրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է