Արտաքին 4 տարի առաջ - 20:53 08-11-2021

Հայաստանը պետք է վերջ տա թշնամությանն ու առաջ նայի․ Թուրքիայի ՊՆ ղեկավարը Բաքվից սպառնում է

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքվում խոսել է 44-օրյա պատերազմի արդյունքների, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան սկսելու հնարավորության և Հայաստանի մասին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Աքարի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո նոր պայքար է սկսվել, որը միտված է մնայուն դարձնել խաղաղությունը Կովկասում:

Թուրքիայի պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ խաղաղության մնայուն հաստատման և ապագային միտված ամենակարևոր քայլը «Շուշիի հռչակագիրն է»՝ կնքված 2021թ. հունիսի 15-ին:

Աքարի պնդմամբ՝ դրանով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները բացել են կայնության ու համագործակցության վրա հիմնված նոր ժամանակաշրջանի դուռը:

Այս համատեքստում Աքարն անդրադարձել է «6-ի հարթակի» թեմային և Հայաստանին:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները մի կողմ կթողնեն իրենց ներկայիս քաղաքականությունը և կգնահատեն այս պատմական հնարավորությունը՝ ներառյալ «6-ի հարթակի» մասին մեր առաջարկը: Արդեն բոլորը պետք է իմանան, որ ատելության վրա հնարավոր չէ ապագա կառուցել: Հայաստանը պետք է հրաժարվի թշնամանքից և նայի դեպի ապագա»,-շեշտել է Աքարը:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան, ելնելով իր պատմական պատասխանատվությունից, շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար:

Աքարը նաև չի մոռացել կրկնել, որ Թուրքիան շարունակելու է կանգնել իր եղբայր Ադրբեջանի կողքին:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը