Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:35 11-03-2025

Ինչ ա լինում, երբ ղեկավարի լեզուն մտքից առաջ ա ընկնում․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատկերը արտացոլում ա Թրամփի առաջին ու երկրորդ ժամկետների երդմնակալությունից հետո արժեթղթերի շուկայի վարքը՝ ըստ օրերի։ Կապույտն առաջին ժամկետն ա, դեղինը՝ երկրորդ։

Փաստացի, գրաֆիկի տեսքով ցույց ա տրված, թե ինչ ա լինում, երբ ղեկավարը խոսելուց առաջ մտածում ա և ինչ ա լինում, երբ լեզուն մտքից առաջ ա ընկնում։ Հետո էլ ասում են Նիկոլին նման չի։ Որպեսզի աղետ չլինի, ընդամենը պետք ա քիչ խոսա, իսկ եթե իր ձայնից ու ներկայությունից մարդկությանն ազատի, կարող ա ամեն ինչ կարգավորվի էլ։

Վերջին ամսում, երբ սա սկսեց հարևաններին ու դաշնակիցներին մաքսատուրքերով վախեցնել, մենակ ԱՄՆ տեխնոլոգիական սեկտորը 3 տրլն դոլար ա կորցրել։ ԱՄՆ բյուջեն 4 տրլն-ի կարգի թիվ ա։ Միայն Մասկի Տեսլան 700 մլրդ ա կորցրել վերջին ամսում։ Ու սա դեռ մենակ բառերի հետևանքներն են։ Սրա ֆոնին, ըստ փորձագիտական համայնքի, ԱՄՆ տնտեսության հետաճի հավանականությունը հասել ա 40 տոկոսի։
Բայց ամենակարևորը՝ ասում են ամերիկացիք գոհ են․ ինչ խոսք ա տվել, անում ա։Բան չասի… մեր մոտ էլ էր ասֆալտ, կոռուպցիա, քյաբաբառքյաբաբ։ Տենց բան ա պոպուլիզմը։ Սովորաբար 2 տարի հետո ամեն ինչ իր տեղն ա ընկնում՝ ուշադիր նայողը տեսնում ա, որ խաբվել ա ու շարունակում ա խաբվել»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում