Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:52 06-03-2025

Ադրբեջանի ղեկավարը տարածքային նկրտումներ է արտահայտում Սյունիքի նկատմամբ, այս անգամ ՝ Անկարայից

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Ալիևը այցով Անկարայում էր։ Այցի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացվել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որին մասնակցում էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։ Հենց այդ արարողության շրջանակներում էր Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ խոսել էր ՀՀ-ի հանդեպ իր տարածքային հավակնությունների մասին՝ ասելով․

«Ինչպես գիտեք, Նախիջևանը հնագույն ադրբեջանական հող է։ Սակայն ավելի քան մեկ դար այն անջատված է Ադրբեջանի հիմնական մասից։ Սրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից և միացրեց Հայաստանին։ Այսպիսով, խզվեց ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև։ Ավելի քան մեկ դար շարունակվող այս անարդարությունը խիստ բացասաբար է անդրադարձել Նախիջևանում ապրող մեր հայրենակիցների կյանքի վրա։ Մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվելուն պես Հայաստանը օկուպացրեց Ղարաբաղը՝ միաժամանակ շրջափակելով Նախիջևանը։ Նրանց ծրագրերը ներառում էին նաև Նախիջևանի գրավումը։ Բայց այն ժամանակ հայրս՝ Հեյդար Ալիևը, որպես Նախիջևանի ղեկավար, դա թույլ չտվեց․․․»։
Այն, որ Ալիևը կեղծում է պատմությունը, նորություն չէ։ Մեկն ասի Նախիջևանը, եթե «հնագույն ադրբեջանական հող» լիներ, Ջուղայի խաչքարերն ու ողջ հայկական քրիստոնեական ժառանգությունը ինչու՞ հողին հավասարեցրիք։

Նորություն չէ նաև այն, որ Ադրբեջանի ղեկավարը տարածքային նկրտումներ է արտահայտում Սյունիքի նկատմամբ։ Բայց նորությունն այն է, որ այս անգամ նման տեքստ հնչում է Անկարայից։

Ինչու՞ եմ սա շեշտում, որովհետև ՀՀ իշխանությունները, որոնք անդադար իրենց քայլերով փորձում են շահել Էրդողանի սիրտը, Արարատ սարի թեմայով, Ցեղասպանության, Սահմանադրության և այլ, դեռ մի բան էլ ասում են, թե իբր Ադրբեջանը պատանդ է վերցրել հայ-թուրքական հարաբերությունները, չեն ուզում կամ ամեն ջանք գործադրում են չտեսնելու ցավալի, բայց շատ պարզ իրականությունը՝ Ալիևին թև տվողն ու աջակցողը նախ և առաջ Էրդողանն է։ Ուստի մեր շահերը, ազգային արժեքները, ինքնության բաղադրիչները նսեմացնելու փոխարեն, ավելի լավ է ուղիղ աչքերով նայել իրականության մեջ, գնահատել այն, ու աշխատել դրան համահունչ, ոչ թե Էրդողանին խնդրել «քավոր» կանգնել սեփական իշխանության պահպանման համար։ Բայց դե խոսքը պետական շահով առաջնորդվողների մասին է, ոչ թե ներկայիս ղեկավարության»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից