Ներքին 1 տարի առաջ - 13:34 04-03-2025

Շատ ձեռք մի տվեք գերիների հարցին, այլապես կարող է ընդհանրապես չվերադառնան. Ալեն Սիմոնյան

Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ իշխանությունները գերիների վերադարձի ուղղությամբ տեսանելի քայլեր չեն անում:

«Բա այդ 150 հոգուց ո՞նց դարձավ 23: Ես ձեզ ուրիշ բան ասեմ, այդ 23-ից եթե հանենք այն 11-12-ը, որոնք Ղարաբաղը լքելուց անցակետում են բռնել, 44-օրյա պատերազմից հետո այնտեղ մնացել էր մոտավորապես 10-11 հոգի, 152 հաստատված գերուց»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չկա որևէ մի հանդիպում, որտեղ գերիների հարցը իրենք չբարձրացնեն. «Նույնիսկ Ադրբեջանի Միլի Միջլիի ղեկավարի հետ իմ հանդիպումների ժամանակ այդ հարցը եղել է սեղանին և այդ հարցը եղել է առաջնային: Ես մտավախություն ունեմ, որ հանդիպումները չշարունակելու պատճառներից, եթե ոչ հիմնականը, եղել է այն, որ ես շատ եմ պնդել․․․ Խնդրում եմ ձեզ, եթե դուք ուզում եք որ գերիները վերադառնան, եկեք այդ թեմային շատ ձեռք չտանք, որովհետև փորձը փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է և մեր համար առաջնային է»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ