Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:00 28-02-2025

ՔՊ-ականները դավաճան են ու պատմություն չգիտեն, դրա համար դեմ են Ցեղասպանության դատապարտմանը․ հարցում

Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում, ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին։

Նախագծին կողմ են քվեարկել ընդդիմադիր պատգամավորները և Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորներ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ են ՔՊ-ականները դեմ քվեարկել Ցեղասպանության դատապարտման նախագծին»։

Հարցվածների մեծ մասը բացասական վերաբերեց սրան, նշելով, որ դա շատ սխալ քայլ է։
«Որովհետև դավաճան են»,- պատասխանեց մի կին։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե ՔՊ-ականները հաշվել չգիտեն։ «Դե երևի հաշվել չգիտեն, դժվարանում են 1,5 մլնը հաշվել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա շատ սխալ քայլ է։ «Եթե դեմ են քվեարկել, ուրեմն հիմար են»,- նշեց նա։

«Պատմություն չգիտեն, դրա համար»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա