Մամուլ 1 տարի առաջ - 08:43 28-02-2025

Հիմա ՀԿ-ների հետ է հանդիպում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանն առաջ պարբերաբար հանդիպում էր արտախորհրդարանական ուժերի հետ, հաղորդագրություններ էին տարածում, որ տպավորություն լինի, թե քաղաքական դաշտը պաշտպանում է նրա վարած քաղաքականությունը: Սկզբում հանդիպողների շրջանակը լայն էր. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյան, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյան, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյան, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյան, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյան, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան եւ այլք։ Սակայն գնալով մասնակիցների շարքերը նոսրացան՝ մնացին ամենահավատարիմները` Տիգրան Խզմալյանը, Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Լեւոն Շիրինյանը: Այս ֆորմատով վերջին հանդիպումը եղել է 2023-ին: Տ․ Խզմալյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ այլեւս Փաշինյանի հետ չեն հանդիպում։ «Գաղափար չունեմ, թե ինչու այդ հանդիպումները տեղի չեն ունենում, բայց, ինչքանով գիտեմ, այժմ հանդիպումներ է ունենում հասարակական կազմակերպությունների հետ:

Տեղյակ չեմ՝ կոնկրետ որ ՀԿ-ների: Պատճառը չգիտեմ, հավանաբար, նա այլեւս կարիք չի զգում մեզ հետ քննարկումներ ունենալու: Մենք, ի պատասխան Փաշինյանի, կազմակերպեցինք ԵՄ-ին անդամակցելու ստորագրահավաք, դա էր մեր պատասխանը` նրա հետ չհանդիպելու: Գործում ենք զուգահեռ ուղղություններով: Ինչքանով հիշում եմ դպրոցական տարիների երկրաչափությունից` զուգահեռները չեն խաչվում: Այժմ էլ ես ոչ մի հանդիպման հրավիրված չեմ նրա կողմից»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների