Ուղիղ եթեր
Մամուլ 5 ամիս առաջ - 08:27 06-05-2026

Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարեւորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տեւական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը»։

Զելենսկին հանդիպումից հետո ասել է. «Քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը եւ դրա հաջորդ նիստն անել այս տարի՝ Կիեւում»: Մեր տեղեկություններով, հանդիպմանը քննարկվել է նաեւ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը։ Ներկա է եղել նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ասել է, թե Հայաստանը շահագրգռված է՝ շարունակելու փորձի փոխանակումն անօդաչու ավիացիայի` ԱԹՍ-ների զարգացման հարցում, եւ ընդգծել է, որ «ուկրաինական փորձն անգին է Հայաստանի զինված ուժերի համար»։

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, եւ ներկայացրել է Ուկրաինայի հնարավորությունները՝ տարբեր նշանակության անօդաչու սարքերի արտադրության ոլորտում։

Պայմանավորվել են շարունակել խորհրդատվություններն այդ թեմայի շուրջ։ Մեզ հաջողվեց պարզել, որ 2025 թ. ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատեւ պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել Ա. Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան