Մամուլ 1 տարի առաջ - 08:23 28-02-2025

Փաշինյանը իր նոր մտասևեռումների հետ մենակ է մնացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» թեման թեւակոխել է «գործնական փուլ»։ Երեկ նա առաջարկեց 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու: Իսկ եթե 70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորվեն, ինքն անձամբ կայցելի եւ դասախոսություն կկարդա։ Բայց նախագիծ կոչվածը որեւէ պաշտոնական իրավական փաստաթղթի՝ բանաձեւի, որոշման, օրենքի տեսք չունի, ընդամենը խառնիճաղանճ մտքերի շարադրանք է` Սահմանադրության քննարկումների համար հող նախապատրաստող: ՔՊ-ից չեն թաքցնում, որ նոր սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրին հղումը, եւ Փաշինյանն այն կարող է փոխարինել իր գրած այս՝ «Իրական Հայաստանի նախագծով»։

Մասնավոր զրույցներում ՔՊ-ականներից մեկը մեզ պատմեց, որ թեպետ Փաշինյանի այդ մտասեւեռումները չեն խրախուսվել ՔՊ-ում, սակայն սա չի խանգարելու, որ նա կյանքի կոչի իր ցանկությունները` անգամ թիմում գեթ մեկ աջակից չունենալով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների