Ներքին 1 տարի առաջ - 13:39 01-12-2024

Իրավիճակը բարդ է, ապագան՝ անորոշ․ հալեպահայերը մենակ են մնացել ահաբեկիչների դեմ

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Զինված խմբավորումները կարողացել են ներխուժել Սիրիայի Հալեպ քաղաք երկու օր շարունակվող բուռն մարտերից հետո։

Oragir.News-ին հաջողվեց կապ հաստատել Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում բնակվող մեր հայրենակիցներից մի քանիսի հետ, վերջիններս հուսալքված էին․

«Մեր՝ հալեպահայերիս ապահովության համար կարծիք չենք հայտնում, իրավիճակը բարդ է, և ապագան՝ անորոշ»,-ասաց Սալբի Գ-ն;

Oragir.News-ը կարողացավ պարզել նաև, որ այս պահին Հալեպի հայ համայնքը ապահով է, սակայն ամեն պահի իրավիճակը կարող է փոխվել, որովհետև ոչ մեկը հստակ չգիտի, թե ինչ կլինի հաջորդ րոպեին։

«Այժմ ապահով ենք, և մեր գոյության ը ոչինչ սպառնում, ջանանում ենք խոհեմությամբ շրջանցել այս ճակատագրական փուլը պահելով լռություն»։

Հալեպի ՀՀ-ը հյուպատոսի հեռանալը շատ է ընկճել տեղի հայ համայնքին․

Հիշեցնենք, որ բախումների հենց սկզբում լուր տարածվեց, որ Հալեպի ՀՀ հյուպատոսը հեռացել է քաղաքից, առանց պարզաբանման, որին հաջորդեց ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը․

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»։

Հալեպի հայ համայնքի մեր զրուցակիցների համար՝ այս պարզաբանումը արժեք չուներ, քանի որ հյուպատոսը իրենց մենակ էր թողել զինյալների դեմ և հեռացել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին