Ներքին 1 տարի առաջ - 23:33 27-02-2025

Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը, որը, նախարարի գնահատմամբ, կարևոր նախաձեռնություն է մեր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։

«Այս ֆոնդը մեծ հնարավորություն է հայաստանյան ստարտափների համար, ինչպես նաև հստակ ազդակ միջազգային ներդրողների համար՝ բացահայտելու մեր երկրի նորարարական ներուժը։

2024-ին միայն ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 915 միլիարդ դրամ (ՊԵԿ-ի տվյալներով), իսկ բարձր տեխնոլոգիական ոլորտի արտադրության որոշ ուղղությունների ներառմամբ՝ այն գերազանցել է 1 տրիլիոն 150 միլիարդ դրամը։ Այս շարունակական աճը ցույց է տալիս, որ Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է՝ ներգրավելով նոր գաղափարներ, տաղանդներ և ներդրումներ։

Վենչուրային հարթակներն առանցքային դեր ունեն այս գործընթացում՝ աջակցելով ստարտափներին՝ արագ աճելու և գլոբալ շուկաներ դուրս գալու հարցում։ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել տեխնոլոգիական համայնքին, քանի որ հենց այստեղ է մեր տնտեսության իրական ուժը»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի էջում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը