Ներքին 1 ժամ առաջ - 13:34 25-10-2026

Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mercedes»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված