Մամուլ 1 տարի առաջ - 07:33 26-02-2025

ՍԴ դատավորի մի թեկնածուի անուն էլ է շրջանառվում. ով է նա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորի եւս մեկ թեկնածուի հարց է քննարկվում իշխանական կուլիսներում: Մասնավորապես, այս պահին քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, ով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով թեկնածու է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել Զեյնալյանից, ով, լսելով մեր հարցը իր թեկնածու լինելու մասին, հայտարարեց. «Առանց մեկնաբանության»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 20-ին գրել էր, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը մտադիր է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ տանել որպես դատավոր: Սակայն Փաշինյանը դրան ոչ մի կերպ չի արձագանքել, երկմտում է, քանի որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը դատարկ կմնա. ՔՊ խմբակցության ներսում չկա համապատասխան գիտելիքներով ու փորձով մեկը, ում կվստահեն այդ պաշտոնը:

Իսկ ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանին, ապա հիշեցնենք, որ 2019-ի ամռանը նա հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից: Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան մերժեց նույն Ազգային ժողովում: 2022 թվականի հունիսի 27-ին Արտակ Զեյնալյանը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու էր, սակայն չընտրվեց ՔՊ-ի կողմից: Այդ օրերին Զեյնալյանը հայտարարել էր, որ իրեն ավելի շատ տեսնում է ՍԴ դատավորի պաշտոնում: Բայց հիմա նա Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ