Ներքին 1 տարի առաջ - 18:22 24-02-2025

Հայտնի է, թե ով է հաղթել Կասկադի մրցույթում

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ համալիրի վերակառուցման աշխատանքների հետ կապված հունվարի 17-ին հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են փետրվարի 17-ին․ հաղթող է ճանաչվել այն մասնակիցը, որն առաջարկել է Կասկադի վերակառուցման համար իրականացնել շուրջ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում»։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը գաղտնի էր պահում Կասկադ համալիր մրցութը հաղթողին։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մրցույթում հաղթող է ճանաչվել Գրիգոր Տեր-Ղազարյանի հիմնադրած «Ջի թի բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։

Մենք կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի հետ, որտեղից հաստատեցին տեղեկությունը։

«4 ընկերությունների կոնսորցիում է, որի անունից հանդես է գալու «Ջի թի բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն»,- հայտնեցին քաղաքապետարանից։

Նշենք, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը ևս հաստատեց այդ լուրը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում