Ներքին 3 տարի առաջ - 18:38 12-01-2023

Նպատակս Արցախի համար ձայնս լսելի դարձնելն էր. «Միսիս Բուլղարիա» մրցույթում հաղթել է Մանիտա Հարությունյանը

«Միսիս Բուլղարիա» մրցույթում, որն անցկացվել է նոյեմբեր ամսին Բուլղարիայում, հաղթել է ազգությամբ հայուհի Մանիտա Համբարձումյանը։ Մրցույթին մասնակցել է 300 աղջիկ։

Oragir.News-ը զրուցել է մեր հայրենակցուհու հետ, ով մեզ հետ զրույցում, պատմելով մրցույթում իր մասնակցության, զգացողությունների մասին, ասաց.

«Ինձ համար մեծ պատիվ է մեր հայ ազգը ներկայացնել աշխարհին։ Ես 33 տարեկան եմ` զտարյուն հայ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից, իմ տատիկն ու պապիկը փախել ու փրկվել են Հայոց ցեղասպանությունից։ Ամուսնացած եմ, ունեմ վեց տարեկան աղջիկ, ում անունն Էլիզաբեթ է, ով ուզում է երգչուհի դառնալ»։

Պատմելով իր աշխատանքային գործունեության մասին՝ ասաց. «Ինքս դպրոցում ուսուցչուհի եմ աշխատում, ամուսինս հայ է, ծնունդով՝ Երևանից»։

Խոսելով մրցույթում մասնակցության նպատակների մասին՝ ասաց. «Ուզում էի մրցույթում հաղթել ու իմ տեսակով օգնել, որ բոլոր ազգերը միավորվեն ու ձայնս լսվի մեր Արցախի համար»։

Մանիտան Բուլղարիայում զբաղվում է Բուլղարիայի երեխաների համար գեղեցկության մրցույթներ անցկացնելով։

















Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը