Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:40 24-02-2025

Բա որտե՞ղ մնաց մարդկային ու տղամարդկային պատվախնդրությունը․ Դեմոյանը՝ պատմաբաններին

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԻՇԵՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ
Անցյալ տարի ՀՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական քարտուղար Հակոբ Մուրադյանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ պատմության ինստիտուտը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ ԿԳՄՍ-ի` ինստիտուտի աշխատակազմի պատրաստած գրախոսության տեքստը ստորաբար դասագրքերի միանձնա գրիչ և նախարարության կոռուպցիայի գծով հովանավորյալ Սմբատ Հովհաննիսյանին (գաղտնանունը` Ժաննետա No.1) փոխանցելու և դրա հիման վրա արված ուղղումներով 8-րդ դասարանի դասագիրքը տպագրության հանձնելու համար:

Այլ կերպ ասած, ըստ ընթացակարգի նախարարությունը պատմության ինստիտուտին դիմել էր կարծիք ներկայացնել կազմված դասագրքի վերաբերյալ, վերջիններս կազմել էին գրախոսական, որում արձանագրվել էր Սմբատ Հովհաննիսյանի հերթական հակագիտական ու հակամանկավարժական քյալլագյոզությունները, ապա հանձնել էին նախարարությանը, նշելով, որ այդ տեսքով դասագիրքը տպագրության ենթակա չէ: Դե իհարկե, ԿԳՄՍ-ն բացի կոռուպցիայից այլ աշխատաոճ չունենալով, այդ կարծիքը հանձնում է Սմբատ Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս սրբագրի իր սխալներն ու անգրագիտություններն ու այդ տեսքով տպագրի հերթական ազգային ողբերգությունը:

Մամուլից տեղեկանում ենք, որ 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը փորձաքննած առաջին հանձնաժողովի անդամների թվում է եղել նաև Հակոբ Մուրադյանը։ Վերջինս գրագողության փաստով հանդիպել էր ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ, բայց իր խոսքով` «իրենց հետաքրքրող որեւէ հարցի սպառիչ պատասխան այդպես էլ չեն ստացել»: Մուրադյանը խոստացել էր նաև, որ ինստիտուտը հանդես կգա հայտարարությամբ։ Որքան հասկանում ենք, հայտարարությունը հենց ԿԳՄՍ-ի դեմ դատական հայցի ներկայացումը պետք է լիներ ու Սմբատ Հովհաննիսյանին գրագողություն կատարելու մեջ մեղադրանքը: Սակայն պատմության ինստիտուտի պատմաբանները լուռ են…

Հիմա հարց. լավ, պարզից էլ պարզ է, որ ձեզ բոլորիդ ստորացնելով, նախարարությունն ու նախարարը քցել են, հարգելի պատմության ինստիտուտի պատմաբաններ: Էդ որ հայտարարում եք, թե դատի եք տալու ու դրանից հետո ոչ մի քայլ չեք կատարում, բա որտե՞ղ մնաց մարդկային ու տղամարդկային պատվախնդրությունը, որ էդպես լուռ համակերպվեցիք նախարարության այլանդակ ու ստոր գործելաոճի հետ»։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը