Ուղիղ եթեր
ՔՊ խմբակցության քարտուղարը մոլորեցնում է հանրությանը. Ժողովուրդ
copy image url

ՔՊ խմբակցության քարտուղարը մոլորեցնում է հանրությանը. Ժողովուրդ

Մամուլ 4 ամիս առաջ - 08:00 22-02-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 1-ից Հայաստանում գործում է ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել անհուսալի վարկ ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը: Բայց լուծումը կիսատ է և վերաբերելի է սակավաթիվ մարդկանց:

«Ժողովուրդ» օրաթերթին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են ընդունված կարգի պայմաններին ավելի քիչ են` շուրջ 218 հազար։

Բայց սա չի խանգարել դատարանի վճռով «զրպարտիչ» համարված ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին մանիպուլացնել հանրությանը: Նա փորձել է իշխանության գովազդն անել, թե ծրագրի մեկնարկից 6 օր անց «արդեն 305 քաղաքացի այլևս չունի անհուսալի վարկ»։ Սակայն իրականում միայն վերնագրեր կարդացող մեր հասարակությանը կեղծ և ոչ ճիշտ տեղեկություն է տվել Արթուր Հովաննիսյանը: Խոսենք փաստերով.
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով հասկանալ, թե անհուսալի քանի վարկառու է արդեն մարել վարկերը, և քանի անձի՝ անհուսալի վարկառուի դեպքում է դիմումի համաձայն ընթանում եկամտահարկի միջոցով վարկի մարման գործընթաց։

Նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է վարկառուին՝ իր աշխատավարձից հաշվարկվող ամսական եկամտահարկն ուղղելով անհուսալի դասով դասակարգված վարկի մարմանը, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս եկամտահարկի չափով է մարվում վարկը։ Երկրորդ հարցի առնչությամբ տեղեկացնում ենք, որ փետրվարի 20-ի դրությամբ ծրագրի շրջանակում կա հաստատված 1650 դիմում»։

Եթե համադրենք առկա տվյալները, կստացվի, որ Արթուր Հովհաննիսյանի պնդումը, թե 305 քաղաքացի այլևս անհուսալի վարկ չունի, գործնականում հնարավոր չէ, քանի որ, համաձայն ծրագրի պայմանների, այն ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։

Իսկ ծրագրի շրջանակում, այն էլ մեկնարկից 6 օր անց, գործնականում հնարավոր չէ այդ ամենը պարզել և մարդկանց «հուսալի վարկառու» դարձնել: Բանն այն է, որ 1 մլն դրամից քիչ վարկ ունեցող անձը, ով ֆինանսապես դժվարացել է անհուսալի վարկը մարել, դժվար թե կարողանա մեկ ամսում 300-400 հազար դրամ եկամտահարկ ապահովել, որով կկարողանար վարկը մարել և զրոյացնել։

Եթե Հովհաննիսյանի առաջ քաշած թեզը գոնե մի փոքր ճշմարիտ լիներ, ապա անհուսալի վարկառուն առնվազն մեկ ամսվա համար պետք է կուտակեր 200 հազար դրամից ավելի եկամտահարկ, որը նույնիսկ պետական համակարգի բարձր աշատավարձ ստացող աշխատողների համար իրական թիվ չէ։

Հիշեցնենք Արթուր Հովհաննիսյանի թմրամիջոցների պատմությունը, երբ նրա մեքենայից ոստիկանները հայտնաբերել էին թմրանյութ: Այո, այս հայտարարության հեղինակը նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթին զրպարտեց ԱԺ ամբիոնից, իսկ հետո դրա համար դատարանում պարտվեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ
18:54 ՀՅԴ-ն թիրախավորելու հրահանգը Փաշինյանը Էրդողանից ու Ալիևից է ստացել․ ինքն ով է, որ չենթարկվի․ Կյուրեղյան
20:04 Ես կորցնում եմ աշխատանք, իսկ Դուք՝ արժանապատվություն. Խաչիկ Աբաջյանը՝ ԵՊՀ ռեկտորին