Մամուլ 1 տարի առաջ - 08:20 19-02-2025

Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել, մեկը տեւական լռությունն է խախտում, մյուսը՝ հանրահավաք հրավիրում, երրորդը՝ համագումար անում, ուրիշներն էլ ակտիվության այլ ֆորմատներ են որդեգրել։ Սրան ոչ միայն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն են նպաստում եւ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ակտիվացումը, այլեւ, ըստ որոշ լուրերի, ռուսական շրջանակներից որոշակի ազդակներ են փոխանցել Հայաստան` հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո հնարավոր է Ռուսաստանը սկսի զբաղվել Հարավային Կովկասով, ուստի ոմանք կարծում են, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին, որ զանազան պատահական ծլած ուժեր չհայտնվեն ասպարեզում։ Եվ չնայած ընդդիմության դաշտում աշխուժություն է տիրում, եւ այս փոփոխությունները, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի օգտին չեն, սակայն, ինչպես արտահայտվեց ՔՊ ներկայացուցիչներից մեկը, Նիկոլ Փաշինյանի համար վայրկյանների հարց է վտանգ զգալն ու կրոնափոխ լինելը:

Նա շատ արագ կարող է դավաճանել Արեւմուտքին եւ վերադառնալ Ռուսաստանի գիրկը։ Այնպես որ, ընդդիմությունը շատ ճանապարհ ունի անցնելու` մինչեւ ճկուն քաղաքական առաջարկ ներկայացնելը: Իսկ Ռուսաստանին միշտ ձեռնտու կլինի պարտված ու մի քանի տեր փոխած, Ալիեւից վախեցող կառավարչի հետ աշխատելը:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար