Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:49 17-02-2025

Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիա է շարժվում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ԵՄ ընդլայնմանը վերաբերյալ պանելային քննարկմանն էի հետևում, որին մասնակցում էր Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետները և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:

Առողջ բանականություն ու սթափություն ունեցող մարդիկ, իհարկե, չեն զարմանա, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ այդ 1-1.5 ժամանոց քննարկման ժամանակ ոչինչ չասվեց Հայաստանի ու, այսպես կոչված, ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը որպես ԵՄ անդամակցության պիոներ այնտեղ, առհասարակ, բանախոսների թվում չկար:

Դրա փոխարեն բուռն քննարկումներ կար Արևմտյան բալկանների, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ հնարավոր անդամակցության մասին:

ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց, իսկ ՀՀ-ի մասին ոչ մի խոսք, ակնարկ չկար. նույնիսկ ֆորմալ չողջունվեց:

Տարօրինակ չէ՞, որ ԵՄ ապագայի, ընդլայնման հեռանկարների կամ նույնիսկ գաղափարների քննարկման համատեքստում անդրադարձ չի կատարվում այն երկրին, որի խորհրդարանի իշխող ուժը փուչիկ խոստումների և բլեֆի շրջանակներում դեպի ԵՄ գնալու նախագիծ է ընդունում:

ԵՄ գնալը քաղաքացիներին վաճառելու, լուսավոր ապագայի ուղով տանելու ՀՀ իշխանության «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից 0 արձագանքի է արժանանում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը շարունակում է ընթանալ ավանտյուրայի ճանապարհով:

Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում` և՛ արտաքին կողմնորոշմամբ, և՛ ուրացման քաղաքականությամբ, և՛ բոլոր հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների տապալմամբ»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի