Արտաքին 1 տարի առաջ - 23:18 15-02-2025

Իսրայելական ջրածնային դրոններ. շուտով

Իսրայելական Heven Drones ընկերությունը ստեղծել է ջրածնային էներգիայով աշխատող անօդաչու թռչող սարք:

Նոր դրոնը, որը կոչվում է Raider, մշակվել է, հաշվի առնելով ռուս-ուկրաինական և պաղեստին-իսրայելական հակամարտության փորձերը:

Raider-ը մի կողմից ունի դասական ինքնաթիռի կառուցվածք, մյուս կողմից նրա վրա ամրացված հավելյալ խողովակներն ու շարժիչները նրան տալիս են ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորություն: Սա թույլ է տալիս աթս-ին օդ բարձրանալ և վայրէջք կատարել բարդ կտրտված տեղանքներում:

Ըստ նախնական տեղեկությունների, աթս-ն ունակ է լինելու կրել 20 կգ բեռ: Նրա շարժիչներն աշխատելու են ջրածնային վառելիքով: Պատճառն այն է, որ առկա էլեկտրական և ներքին այրման շարժիչները ունեն մեծ թերություններ: Էլեկտրական շարժիչով աթս-ները չեն կարող տևական ժամանակ մնալ օդում: Ներքին այրման շարժիչներով աթս-ները կարող են, բայց օդում թողնում են ուժեղ ջերմային հետք և, ըստ այդմ, հակաօդային պաշտպանության համակարգերի համար:

Raider-ը հինգ անգամ ավելի էներգաարդյունավետ է, քան մարտկոցից սնվող աթս-ները: Ջրածինը թույլ է տալիս թռչել այս դրոնին մինչև 1000 կմ և մնալ օդում մինչև 10 ժամ:





Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ