Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:26 14-02-2025

Որքան է ՀՀ արտաքին պարտքը. Պապոյանը թվեր է հրապարակել

Ի վերջո որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Սիրելի հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ Ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է:

Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են նրանք անում»,- տեսանյութում ասել է Պապոյանը:

«Մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է»,-
տեսանյութին կից գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա