Ներքին 1 տարի առաջ - 19:54 12-02-2025

Իշխանությունը քարոզում է թշնամու գաղափարախոսությունը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՀ ԱԺ-ում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ վերջին երկու օրերին հնչեցված հայտարարությունները, որոնք ժխտում են հայ ժողովրդի հերոսական պայքարի պանծալի դրվագները։

Գաղափարազուրկ անհատների մոտ սեփական փոքրոգությունը, պատմության առջեւ հանցանքի խարանը մաքրելու ապարդյուն փորձերը՝ բացահայտում են այդ մարդուկների իրական պատկերը։

Ցավալի է, որ հայրենի իշխանության աթոռներին հոխորտալով բազմած այդ մարդուկներին է վստահված միջազգային հարթակներում ներկայացնելու մեր պետությունը։

Անարժանապատվությունը նման մարդկանց հոգու խորքում է։ Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սեւ բիծ, ամոթալի հիշատակումներ, որոնք սերունդների մոտ օրինակ են ծառայելու՝ որպես հայրենիքի ուրացման ապացույց։

Սա եւս մեկ փաստ է, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն ներկայացնում հայ ժողովրդի իդեալները, այլ ծառայում են Հայաստանի դեմ թշնամական տրամադրություններ ունեցող ուժերին եւ քարոզում նրանց գաղափարախոսությունը։

Կամք եւ վճռակամություն է պետք, որպեսզի պատմության աղբարկղ նետվեն այդ մարդուկները։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
12 փետրվարի, 2025թ․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից