Ավելին 1 տարի առաջ - 19:46 11-02-2025

Քանյե Ուեսթը 17 պոռնո տեսանյութ է հրապարակել X-ում

Անցած շաբաթվա վերջին ռեփեր Քանյե Ուեսթը հերթական անգամ ցնցեց հանրությանը իր հայտարարություններով։

X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) երաժիշտը մի շարք գրառումներ է կատարել՝ հայտարարելով, որ համակրում է Ադոլֆ Հիտլերին, և իրեն անվանել է «նացիստ և ռասիստ»։ Սակայն սկանդալը միայն գրառումներով չսահմանափակվեց, Super Bowl-ի ժամանակ Ուեսթը գովազդել է իր նոր հագուստի հավաքածուն։

Հեռուստադիտողների ուշադրությունը գրավել է սվաստիկա պատկերով շապիկը, որը բողոքի ալիք է առաջացրել համացանցում։ Սվաստիկան նացիստական Գերմանիայի խորհրդանիշն է եղել և համարվում է ատելության խորհրդանիշ։

Այսքանով ամեն ինչ սակայն չի ավարտվել, Ուեսթը իր X-ում նաև հրապարակել է մի շարք պոռնո բովանդակությամբ տեսանյութեր, որոնք նրա մասնակցությամբ չեն եղել։

Այնուհետև նա ջնջել է X-ի իր էջը՝ տեղի ունեցողը անվանելով «սոցիալական էքսպերիմենտ»։ Ուեսթը նաև շնորհակալություն է հայտնել Իլոն Մասկին իր հաշիվը չարգելափակելու համար։

Ուեսթի գործողությունները արժանացել են օգտատերերի և հայտնի մարդկանց սուր քննադատությանը:

Երաժիշտ Մեթյու Կոման՝ դերասանուհի Հիլարի Դաֆի ամուսինը, որոշել է ռեփերին պատասխանել սեփական մեթոդներով՝ ի նշան բողոքի նա առաջարկել է թողարկել երգիծական կարգախոսներով շապիկներ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ