Ավելին 1 տարի առաջ - 17:25 11-02-2025

Վալենտինի յուրահատուկ նվեր` ձեր մսակեր սիրելիին. սրտաձև միս` քաղցրավենիքի փոխարեն

Ճապոնիայում Kikui Takahashi մսագործական խանութը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ արտասովոր անակնկալ է մատուցել նրանց ովքեր նախընտրում են միսը քաղցրավենիքից։ Գրում է Amic.ru-ն։

Այն փաթեթավորվում է այնպես, ինչպես սովորաբար փաթեթավորվում են շոկոլադի տուփերը՝ գեղեցիկ տուփերով: Սակայն տուփի ներսում կոնֆետների փոխարեն դրված են մսի սրտաձև կտորներ։

«Սրտերը» պատրաստված են բարձրորակ մսից, որը Ճապոնիայում կոչվում է վագյու (Wagyu): Սա Ճապոնիայի հայտնի տեսակի գավառական կովի միս է, որը շատ հյութեղ է և ունի հատուկ մարմարաձև կառուցվածք՝ ճարպի հավասարաչափ բաշխվածության պատճառով:

Այժմ ավանդական շոկոլադի տուփերի փոխարեն՝ ճապոնացիները կարող են սրտաձև վագյու սթեյք նվիրել իրենց սիրելիին։

Հաճախորդներին հասանելի են ինչպես մեծ, այնպես էլ փոքր մսային «սրտերը»: Օրիգինալ մոտեցումն արդեն հետաքրքրություն է առաջացրել հաճախորդների շրջանում և դարձել վալենտինյան հիթ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ