Ներքին 1 տարի առաջ - 22:55 10-02-2025

Ինչու տերմինալով վճարելիս կա զեղչ, իսկ պետական վճարումների կայքում՝ ոչ

Ըստ օրենքի՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգում 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում քաղաքացին կստանա 30% զեղչ։ Քաղաքացիները բողոքում են, որ կայքում վճարում կատարելիս զեղչի մասին նշում չկա, սակայն ինքնասպասարկման տերմինալներով վճարում կատարելիս զեղչի մասին տեղեկացվում են։

Այստեղ մենք տեսնում ենք բուն խնդիրը՝ քաղաքացիներին ուղղորդում են վճարումները կատարել մասնավոր համակարգերով, այլ ոչ թե պետական վճարումների համակարգով։

Խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ: Սարգսյանը նշեց, որ միգուցե տեխնիկական սխալ կա, բայց բացառվում է` արտոնություններ տրվեն մասնավոր վճարման համակարգերին։

Կից տեղադրում ենք քաղաքացու տրամադրած սքրինշոթը, որտեղ հստակ երևում է, որ չկա որևէ նշում զեղչի մասին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի