Արտաքին 1 տարի առաջ - 21:11 10-02-2025

Վալուևն արձագանքել է Ադրբեջան մուտքի արգելքին

Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը РИА Новости-ին հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների՝ իր մուտքը երկիր արգելելու որոշումը սադրանք չի համարում։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն երկուշաբթի հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր։ Ավելի վաղ Վալուևը քննադատել էր Բաքվում «Ռուսական տունը» փակելու Ադրբեջանի ծրագրերը։

«Դա ինչ-որ սադրանք չեմ դիտարկի։ Արևելքը նուրբ բան է: Ցանկացած արևելյան առաջնորդ, իսկ Ադրբեջանն, ի վերջո, մեզանում արևելյան հանրապետություն է ընկալվում, պետք է համապատասխանի իր հաստատված պատմական ավանդույթներին։ Առաջին հերթին նա ներկայացնում և պաշտպանում է իր ժողովրդին, նրանք ունեն իրենց կանոնները և իրենց կանոնադրությունը»,- նշել է Վալուևը։

Նա հավելել է, որ ինքը միշտ պաշտպանել է և կպաշտպանի ոչ միայն Ռուսաստանի ձայնի, այլև մշակույթի իրավունքը։

««Ռուսական տունը», ինձ թվում է, ռուսական մշակույթի, բարիդրացիական հարաբերությունների և այլ խնդիրների նախագիծ է, որը ժողովրդական դիվանագիտության հարթությունում է, այն գոյություն ունի մեր նախկին մեծ պետության, մեր ընդհանուր տանը՝ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում։ «Ռուսական տունը» գոյություն ունի հանուն ժողովուրդների միջև մշակութային փոխանակման բացառիկ բարձր մակարդակի։ Ինձ համար անհասկանալի է «Ռուսական տան» փակումը, և ես արձագանքեցի»,- ընդգծել է նա։

Վալուևը միաժամանակ հույս է հայտնել, որ «Ռուսական տան» փակմանն առնչվող թյուրիմացությունը կշտկվի։ Նա հավելել է, որ դա կարող է իրականացվել երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ