Ավելին 1 տարի առաջ - 18:25 10-02-2025

Տրանսգենդեր դերասանուհու շուրջ սկանդալը սպառնում է ֆիլմի հեղինակությանը

«Էմիլիա Պերեսը» ֆիլմը հաղթել է Իսպանիայի «Գոյա» մրցանակաբաշխության լավագույն եվրոպական ֆիլմ անվանակարգում, բայց նրա ապագան «Օսկար» մրցանակաբաշխությունում մնում է անորոշ՝ սոցիալական մեդիայում առաջացած սկանդալի պատճառով։ Գրում է AP-ն։

«Էմիլիա Պերեսը» ֆիլմ է, որը պատմում է մեքսիկական թմրակարտելի առաջնորդի մասին, ով դառնում է տրանսգենդեր և հեռանում հանցագործ կյանքից։ Ֆիլմը մեծ աղմուկ բարձացրեց։ Սակայն ամեն բան փոխվեց, երբ համացանցում տարածվեց ֆիլմի գլխավոր դերասանուհու՝ Կարլա Սոֆիա Գասկոնի, նախկինում կատարած սոցիալական գրառումները, որոնք վիրավորում էին իսլամը, Չինաստանը և աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։

Սրանք բուռն քննադատության պատճառ դարձան, վնասելով թե՛ Գասկոնի, թե՛ ֆիլմի հեղինակությունը։ Մինչ սկանդալի բռնկումը, ֆիլմը ստացել էր 4 «Ոսկե գլոբուս» և մի շարք այլ մրցանակներ Կաննի կինոփառատոնում։

Այն նաև առաջադրվել է Օսկարի 13 անվանակարգերում, ռեկորդ սահմանելով արտասահմանյան ֆիլմերի համար։ Գասկոնը ներողություն է խնդրել, ասելով, որ ինքը «ռասիստ չէ»։ Netflix-ը նրան հեռացրել է իր գովազդային արշավից։ Ֆիլմի ռեժիսոր Ժակ Օդիարը գրառումներն անվանել է անթույլատրելի վարքագիծ և ատելության դրսևորում։ Ֆիլմը նույնիսկ մինչ սկանդալը բախվել էր մի շարք քննադատությունների Մեքսիկայի և տրանսգենդերի համայնքի մասին սխալ պատկերացումներ առաջացնելու համար։ GLAAD-ը այն անվանել է ֆիլմ, որը խեղաթյուրված պատկերացումներ է տալիս տրանս կնոջ մասին։ Մեքսիկացիների բողոքի հետևանքով ֆիլմի վարկանիշը բավականին ընկել է։ Այն ունի ամենացածր վարկանիշը IMDb և Rotten Tomatoes հարթակներում՝ ընդամենը 18%։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ