Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:00 10-02-2025

Մուսուլմանական աղոթատեղիների բացումը թուրքական պահանջ է 

Պետական գիտակցության բացակայությունը անվտանգային խնդիրներ է առաջացնում, ինչից տուժում է ժողովուրդն ու պետություն-հայրենիքը։ ՔՊ-ական իշխանությունը օրեր առաջ հերթական անգամ ցույց տվեց, որ պետական գիտակցություն չունի, պատրաստ է անել քայլեր, որոնք հակասում են ՀՀ ազգային շահերին, անվտանգային խնդիրներ են առաջացնելու։

Մամուլում լուր տարածվեց, որ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելուց առաջ հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ և ասել, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիայից։ Գևորգյանն ասել է՝ մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է։

Այս լուրը հանրային քննադատության ալիք բարձրացրեց, որին արձագանքեց ոչ թե Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարն, այլ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանը, որը անուղղակի հաստատեց, որ նման խնդիր կա, և այն կապված է արաբական երկրների քաղաքացիներին ներգրավելու հետաքրքրության հետ։

Իրականում, ինչո՞ւ են մուսուլմանական աղոթատեղի պարտադրում։ Այս առումով շրջանառվում է 2 վարկած։

Առաջինը կապված է թուրք-ադրբեջանական սպասվող էքսպանսիայի հետ։ Խաղաղության պայմամանագրի կնքումից, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուց և ճանապարհները բացելուց հետո ՀՀ-ն բաց է լինելու թուրքերի և ադրբեջանցիների համար։ Ենթադրելի է, որ նրանց համար են նախատեսվում այս աղոթատեղիները, որ նրանք մի փակ տարածում աղոթեն, հյուրերին և հայերին չնյարդայնացնեն, կոնֆլիկտի առիթ չդառնան։ Հյուրանոցներում հաջողելուց հետո աղոթատեղիներ կարող են բացվել նաև մոլերում, մետրոյում։

Երկրորդ վարկածն առնչվում է Գազայից նախատեսվող զանգվածային գաղթին։ Ենթադրվում է, որ արաբ գաղթականներին ընդունող երկրների շարքում կարող են հայտնվել ոչ միայն Եգիպտոսը, Լիբանանը, այլև Հայաստանը։ Այս պարագայում ևս աղոթատեղիներ կբացվեն ոչ միայն հյուրանոցներում, այլև հանրային այլ վայրերում։

Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում այս տարի չի կանխատեսվում։ Բայց արաբ ներգաղթյալների մեծ հոսք կարող է լինել առաջիկայում։ Դրա համար էլ ակնարկում են արաբական շուկայի մասին։ Իսկ հետագայում այդ աղոթատեղիներից կօգտվեն նաև ադրբեջանցիներն ու թուրքերը։ Եթե արաբները ՀՀ-ում ժամանակավոր են լինելու, ապա թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում հավակնոտ նկրտումներ ունեն։

Նկատենք նաև, որ անհիմն են ՔՊ-ական պաշտոնյաների պնդումները կրոնական հանդուրժողականության, խղճի ազատության վերաբերյալ։ Եթե ՔՊ-ն իրոք այս գաղափարների ջատագով լիներ, ապա մուսուլմանական աղոթատեղի բացելուց առաջ, հինդուիզմի աղոթատեղիներ կբացեր։ Հայաստանում ամենաշատ այլազգիները հնդիկներ են, նրանց մի մասը հավատացյալ է։ Նրանք այստեղ աշխատում են, հարկեր գեներացնում և իրական ու տևական օգուտ են տալիս պետությանը։ Հնդկաստանը նաև Հայաստանին սպառազինություն է մատակարարում, նպաստելով մեր պաշտպանունակության բարձրացմանը։ Սակայն հինդու աղոթատեղիներ կառուցելու նախաձեռնություն, առավել ևս պահանջ որևէ պաշտոնյա չի առաջադրել։

Կարճ ասած՝ հիմնավոր կասկած կա, որ սա թուրքական պահանջ է։ Սկզբում փոքր աղոթատեղիներ կբացեն հյուրանոցներում, հետո մոլերում, հետո մզկիթ կկառուցեն Երևանում։ Հավանաբար՝ մտադիր են թուրքական հոգևոր հենասյուներ կառուցել։ ՀՀ-ում կան ռուսական եկեղեցիներ, պարսկական մզկիթ։ Կավելանա նաև թուրքական մզկիթը։ Թուրքը ռուսից, իրանցուց ինչո՞վ է պակաս։ Ենթադրելի է, որ հյուրանոցներում մուսուլմանական աղոթատեղի բացելու թեմայի շրջանառումը թափանցիկ ակնարկ է, որ ՔՊ-ական իշխանությունները պատրաստ են թուրքերի և ադրբեջանցիների համար աղոթատեղիներ կառուցել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար