Ով է ծախել Եռաբլուրի հողերը, մուսուլմանական աղոթատեղիներ հյուրանոցներում, ԱՊՊԱ-ն թանկացել է. Մամուլ

Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 13:05 08-02-2025
◦ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Արմեն Սարգսյանի նկատմամբ 19 դրվագ մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա Եռաբլուր պանթեոնին հարակից հողակտորները հերթով վաճառել է:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը, լինելով ՀՀ ՊՆ աշխատակից, Անդրանիկ Ենոքի Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ հանդիսացող «Արարատ Մոթորս» ՍՊԸ-ին շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք է օտարել: Խոսքը պետության սեփականություն հանդիսացող, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,40935 հա մակերեսով հողատարածքի մասին է, որի շուկայական գինը 168 մլն 200 հազար դրամ է, սակայն վաճառվել է ընդամենը 36 մլն 841 հազար դրամով:

2-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,19923 հա մակերեսով հողատարածքն է վաճառել Սերյոժա Ալբերտի Մանուկյանին: Դրա շուկայական արժեքը 52 մլն 650 հազար դրամ է, սակայն վաճառքը կազմակերպվել է ընդամենը 23 մլն 907 հազար դրամով:

3-րդ դրվագով նույն Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով, 95 մլն 680 հազար դրամ շուկայական արժեքով հողատարածքը Գարեգին Աշոտի Գաբրիելյանին է օտարել ընդամենը 18 մլն 828 հազար դրամով:
--
◦ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհետ կորած զինվորների ծնողներին անորոշ վիճակի մեջ է դրել. խոստացել է տեղեկություններ տրամադրել, սակայն հիմա չի կարողանում տալ դրանք: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում անհետ կորած զինվորների ծնողներից այն մասին, որ նախորդ տարի, երբ իրենք փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանը, թերեւս նման դեպքերը բացառելու համար, հանդիպել է ծնողներին, խոստացել է բաներ, որոնք այժմ չի կարողանում իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Անդրանիկ Քոչարյանը ծնողներից մի քանիսին ասել է, թե իրենց հանձնաժողովը հստակ տեղեկություններ գիտի անհետ կորածների մասին, երբ ծնողները խնդրել են, որ իրենց եւս ինֆորմացիա տան որդիների մասին, Քոչարյանը հոխորտացել է, թե դա միայն իշխանությունների գործն է, ուժայինները կորոշեն՝ ինչ ասել, ինչ ոչ, ինքը չի կարող ծնողներին տեղեկություններ տալ։
--
◦ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԶՊՄԿ-ի հարցը հասել է իրավապահ համակարգ, գործադիր ու օրենսդիր մարմիններ: Սյունիքի մարզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցները (բաժնետեր է նաեւ Կառավարությունը) հունվարի 31-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում։ Գործադուլին մասնակցում են ԶՊՄԿ-ի շուրջ 200 աշխատակից։ Կոմբինատի ղեկավարության եւ գործադուլավորների միջեւ տեղի ունեցած բանակցությունները 7 օրից ավելի է, ինչ այդպես էլ որեւէ արդյունք չեն տալիս: Երեկ էլ գործադուլը շարունակվում էր: Թեեւ 70 աշխատակիցների տվյալներ հանքի տնօրենությունը փոխանցել է իրավապահներին, որ նրանցով զբաղվեն, սակայն իրավիճակը չի հանդարտվում: Նախ ԶՊՄԿ-ի վերնախավը գործադուլը չի համարում իրավաչափ եւ մինչ այսօր չի ընդառաջում իր աշխատակիցներին: Նրանք շտապել են միայն հաշվարկել հանքի կրած վնասները, իսկ մարդիկ, որոնք բողոքում են անմարդկային պայմաններում աշխատելուց, հանքի ղեկավարությանը չեն հետաքրքրում: Ընկերությունը պաշտոնական տվյալներ հաղորդեց, թե գործադուլի հետեւանքով ԶՊՄԿ-ն օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրում, իսկ պետությունը՝ ավելի քան 100 միլիոն դրամի հարկային կորուստ: Բայց, դրանով հանդերձ, ԶՊՄԿ խորհրդի անդամները որեւէ քայլ չեն ձեռնարկում աշխատակիցների իրավունքները պաշտպանելու համար։
--
◦ Հրապարակ օրաթերթը գրում է․
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա:

Գեւորգյանն ասել է` մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է։ Ոմանք կասկածել են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիեւի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնան իրենց «տները»։ Կոմիտեի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց, էկոնոմիկայի նախարարի խոսնակը փոխանցեց, որ պարտադրանք չկա՝ ընդամենը «հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի եւ մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ Պարսից ծոցի ներկայացուցիչների համար»: Ներկաներին ասվել է, որ «իրենց զբոսաշրջիկների համար ցանկալի կլինի, եթե ունենան նման հատվածներ նախատեսված, բայց իրենք ազատ են` կարող են ունենալ, կարող են չունենալ»:
--
◦ Հրապարակ օրաթերթը գրում է․
Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ԱՊՊԱ-ի վճարները զգալիորեն աճել են։ 2023-ին, օրինակ, միջին տարիքի ավտոմեքենայի համար 3 ամսվա ԱՊՊԱ-ն կազմում էր 20-22 հազար դրամ՝ կախված մեքենայի տարիքից եւ այլ գործոններից։ 10-15 տարեկան ավտոմեքենայի համար սեփականատերերը 2023-ի վերջին արդեն վճարում էին 25-27 հազար դրամ՝ 3 ամսվա համար, 2024-ին 3 ամսվա ԱՊՊԱ-ի վճարը հասավ 30-32 հազար դրամի։ Ընդ որում, գները բարձրանում են միաժամանակ բոլոր ընկերություններում։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է