Մամուլ 1 տարի առաջ - 07:15 08-02-2025

Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Արմեն Սարգսյանի նկատմամբ 19 դրվագ մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա Եռաբլուր պանթեոնին հարակից հողակտորները հերթով վաճառել է:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը, լինելով ՀՀ ՊՆ աշխատակից, Անդրանիկ Ենոքի Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ հանդիսացող «Արարատ Մոթորս» ՍՊԸ-ին շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք է օտարել: Խոսքը պետության սեփականություն հանդիսացող, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,40935 հա մակերեսով հողատարածքի մասին է, որի շուկայական գինը 168 մլն 200 հազար դրամ է, սակայն վաճառվել է ընդամենը 36 մլն 841 հազար դրամով:

2-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,19923 հա մակերեսով հողատարածքն է վաճառել Սերյոժա Ալբերտի Մանուկյանին: Դրա շուկայական արժեքը 52 մլն 650 հազար դրամ է, սակայն վաճառքը կազմակերպվել է ընդամենը 23 մլն 907 հազար դրամով:

3-րդ դրվագով նույն Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով, 95 մլն 680 հազար դրամ շուկայական արժեքով հողատարածքը Գարեգին Աշոտի Գաբրիելյանին է օտարել ընդամենը 18 մլն 828 հազար դրամով:
Մնացած դրվագները` հաջորդիվ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում