Մամուլ 2 տարի առաջ - 08:03 07-09-2024

Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում փոխվեց. ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը գնաց Մոսկվա՝ որպես ՀՀ դեսպան, իսկ Վաղարշակ Հարությունյանը վերադարձել է Երեւան, ինչը շատ է տխրեցրել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Անդրանիկ Քոչարյանը սկսել է ընդհուպ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ իրականացնել, որ Վաղարշակ Հարությունյանն անգործ չմնա: Սա քննարկվել է նաեւ Քոչարյանի մտերիմ, իսկ երբեմն, տարբեր լուրերով, նրա կողմից զանազան նպատակներով շահագործվող պատգամավորների հետ, որպեսզի ՔՊ վարչության նիստերի ընթացքում եւս Վաղարշակ Հարությունյանի ապագայի հարցը քննարկվի:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն այն պաշտոնյան է (նա ՀՀ պաշտպանության նախարարն էր), որը ՌԴ պաշտպանության նախարարի հետ առանձին փաստաթղթի ստորագրմամբ Սյունիքի մարզից հայ դիրքապահներին ստիպեց հետ քաշվել, եւ հողերը տրվեցին Ադրբեջանին: Թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետում հստակ գրված էր, որ պատերազմի դադարից հետո «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», բայց Վաղարշակ Հարությունյանը մեր բարենպաստ դիրքերը առանձին փաստաթղթով նվիրեց Ադրբեջանին: Եվ ահա, այս պաշտոնյայի համար Անդրանիկ Քոչարյանը լոբբինգ է անում, որ առանց պաշտոնի չթողնի նրան:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով զրուցել ե՛ւ Անդրանիկ Քոչարյանի ե՛ւ Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն երկուսն էլ օրեր շարունակ համառորեն չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը