Ավելին 1 տարի առաջ - 21:35 08-02-2025

Ջասթին Բիբերն ու Հեյլին ամուսնալուծվում են. Բիբերը կրկին թմրամիջոցներ է օգտագործում

Վերջերս փոփ երաժիշտ Ջասթին Բիբերի և նրա կնոջ՝ Հեյլի Ռոդ Բիբերի ամուսնալուծության վերաբերյալ մի շարք լուրեր են տարածվել։ Ամուսնության գրեթե վեց տարիներից հետո զույգին մտերիմ մարդկանցից շատերը տեղեկացնում են, որ նրանք կարող են բաժանվել, և ամուսնալուծությունը կարժենա մոտ 300 միլիոն դոլար։

Ըստ հրապարակումների՝ Հեյլիի հիմնական մտահոգությունը որդին է, որի համար լավ ապագա է ցանկանում։ Երկրպագուներն ասում են, որ Rhode ապրանքանիշի հիմնադիրը առաջնահերթություն է տալիս իր երեխային և հնարավոր է՝ մտադիր է հեռանալ Ջասթինից։ Ըստ տարբեր աղբյուրների` նա կարող է նաև պահանջել Բիբերի հարստության մի մասը և ստանալ հինգ ամսական Ջեք Բլյուսի խնամակալությունը:

Հեյլիի ընկերները նրան խորհուրդ են տալիս բաժանվել, քանի որ կարծում են` Ջասթինի պահվածքն անընդունելի է և վնասում է նրա հոգեբանական ու հուզական առողջությանը։

Ամուսնական խնդիրներից բացի` Ջասթին Բիբերի կյանքում կան շատ այլ բարդ խնդիրներ, նա հոգեբանական ծանր վիճակում է իր նախկին պրոդյուսեր Շոն Դիդի Քոմսի դատավարության պատճառով, որը մեղադրվում է սեռական շահագործման մեջ. վերջինիս զոհերի շարքում է եղել նաև Ջասթինը։

«Ջասթինը վախենում է, որ Քոմսի հետ իր կապերի բացահայտումը կարող է կործանել իր կարիերան ու կյանքը»,- գրել են երկրպագուները սոցիալական ցանցերում։

Ջասթինը ունի նաև հոգեկան ծանր խնդիրներ, որոնք տարիներ շարունակ հայտնի են եղել հանրությանը և բացասական ազդեցություն են թողնում զույգի վրա: Վերջերս լրատվամիջոցները նկարներ են հրապարակել Ջասթինից, որտեղ նա ծածկված է վերմակով և թմրանյութ է օգտագործում։

«Հեյլին համաձայնվեց հանդիպել նրա հետ 2015 թվականին, քանի որ Ջասթինը խոստացավ այլևս չօգտագործել թմրամիջոցներ։ Հեյլիի համար սարսափելի է տեսնել նրան կրկին այս կարգավիճակում, հատկապես երբ նոր է հայր դարձել»,- մեկնաբանել են երկրպագուները:

Զույգի հարաբերությունների լարվածության շուրջ ենթադրություններ առաջացան նաև այն բանից հետո, երբ երկրպագուները նկատեցին, որ Ջասթինը դադարել է հետևել Հեյլիին ինստագրամում։

Սակայն ասեկոսեները վերացնելու համար Ջասթինը ինստագրամյան սթորի բաժնում հայտարարեց, որ իր էջը կոտրել են, և դա նրանց ձեռքի գործն է։

Թեև որևէ բան դեռևս պաշտոնապես հաստատված չէ, լարվածությունը զույգի միջև ակնհայտ է, իսկ նրանց ապագան մնում է անորոշ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև