Հատուկ կարծիք 1 տարի առաջ - 19:00 08-02-2025

Հայաստանը շարունակելու է միակողմանի զիջումները և ահա թե ինչու

«Նախորդ տարի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի մի քանի հատվածում տեղի ունեցավ չակերտավոր սահամանագծում և սահմանազատում: Չակերտավոր, քանի որ սահմանագծումն ու սահմանազատումը ենթադրում են, որ երկու կողմերն ընդունում են դրանց արդյունքները: Սակայն, դա տեղի չունեցավ: Մեր զինված ուժերը թողեցին իրենց դիրքերը և դուրս եկան քարտեզով ադրբեջանական ճանաչված տարածքից, իսկ այ ադրբեջանցիներն այդպես էլ դուրս չեկան Տավուշյան հայկական տարածքներից:

Իսկ ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

Խնդիրն այն է, որ «սահմանազատում», «լեգիտիմ սահման», «խաղաղության պայմանագիր» արտահայտությունները պարզապես շղարշում են իրական երևույթը նկարագրող արտահայտությունը՝ «վերապահումներով կապիտուլյացիա», ռուսերենով՝ оговорочная капитуляция: Գերմանիան 45 թվականին, օրինակ՝ կնքել էր «անվերապահ կապիտուլյացիա»՝ безоговорочная капитуляция, այսինքն դա ստորագրելուց հետո, Գերմանիան այլևս ոչինչ չէր որոշում և հաղթող կողմերը կարող էին վարվել նրա հետ, ոնց ցանկանային: Իսկ այ վերապահումներով կապիտուլյացիան ենթադրում է, որ այսինչ տարածքը, ասենք Տավուշի սահմանային դիրքերը հանձնելու ես, բայց կարող ես պայմանավորվել հանձնելու օրը կամ հանձնելու պահին ինչն եսքեզ հետ տանել, իսկ ինչին ձեռք չպիտի տաս: Սա է նաև պատճառը, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ չի վերադարձնելու Հայաստանին Ջերմուկի և Ներքին հանդի օկուպացված տարածքները: Կապիտուլացվածին ոչ ոք ոչինչ չի վերադարձնում:

Սա կապիտուլյացիոն տրամաբանությամբ առաջնորդվող պետության ապագան է»,- կարծում է Արմեն Աթալյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները