Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:20 09-02-2025

Վահան Տերյանը երբևէ չի եղել պետության ուշադրության կենտրոնում և ահա թե ինչու. Գևորգ Էմին-Տերյան

«Ցավոք սրտի, Տերյանը հայ ամենաչուսումնասիրված դասականն է, չկա իր լիակատար կամ քիչ թե շատ ամբողջական կենսագրականը , էլ չեմ խոսում գիտական կենսագրականի մասին, չկա Տերյանի ամբողջական հրատարակություն, նույնիսկ բանաստեղծությունները տպագրված են մեծ վրիպակներով։ Որոշ բաներ չի կռահել նաև ամենամեծ տերյանագետներից նրա պոեզիան կազմած Էդուարդ Ջրբաշյանը:

Ցավոք սրտի, Տերյանը երբևէ չի եղել պետության ուշադրության կենտրոնում։ Դպրոցը անվանակոչվել է 1960 թվականին։ Նրա մահից հետո միակ բանը, որ արել են, Տերյան փողոցի անվանակոչությունն է եղել , որը արել է իր ընկերը՝ Աշոտ Հովակիմյանը»,- ասաց Վահան տերյանի ծոռ, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը։

Նա հավելեց, որ Տերյանը միշտ վստահվել է թույլ գրականագետների, որովհետև Տերյանի հետ կապված խնդիրներ կան, թերևս պատճառներից մեկը, ըստ գրականագետի, Տերյանի դուրս գալն էր Կոմունիստական կուսակցությունից, ինչպես նաև կոնֆլիկտը Լենինի ու Ստալինի հետ, դրա համար Տերյանի դեմ պայքարը մինչ այժմ շարունակվում է։

Գևորգ Էմին-Տերյանը նշեց նաև Մոսկվայում եղած արխիվների մասին, որոնք ևս չեն ուսումնասիրվում, չի ստեղծվում գիտական խումբ, որը կզբաղվի այդ հարցերով, որպեսզի մինչ Տերյանի 150-ամյակը կարողանան տալ նրա լիակատար կամ գոնե լիակատարին մոտ ակադեմիական հրատարակությունը։

Հիշեցնենք, որ այսօր Oragir.News-ն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոնում Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված միջոցառմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media