Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:53 08-02-2025

Բեռնատարների կուտակումներ Սյունիքում. եղանակը շարունակում է խոչընդոտել երթևեկությանը

Եղանակային պայմանները շարունակում են խոչընդոտել և վթարային իրավիճակներ ստեղծել Սյունիքի մարզում։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ 12։35-ի դրությամբ Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, Պարեկային ծառայության մեքենաների վերահսկողությամբ կայանված 60-ից ավելի բեռնատար սպասում էր շարժվելուն։

Նշենք, որ երեկ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդած տեղեկության համաձայն՝ փետրվարի 7-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին՝ «Ջիգլսի» աղբյուր կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը։

Նշենք նաև, որ արդեն 2 օր է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վթարային իրավիճակներ և վթարներ են տեղի ունենում հատկապես մարզերում, մասնավորապես՝ Սյունիքում, Լոռիում և այլն։ Մառախուղը, ձյունը, և բուքը շատ են խոչընդոտում վարորդների ազատ երթևեկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում