Արտաքին 1 տարի առաջ - 14:10 07-02-2025

Թուրքական «Գուրզ»-ն ընդդեմ ռուսական «Պանցիրի»․ հերթական պարտությունը

Թուրքական Aselsan ռազմարդյունաբերական ընկերությունը վերջերս սկսել է Gürz հիբրիդային հակաօդային պաշտպանության համակարգի սերիական արտադրությունը: Gürz 150-ը նախագծված է որպես հակաօդային և հակահրթիռային պաշտպանության բազմաֆունկցիոնալ համակարգ, որն ունակ է ինքնավար կերպով հայտնաբերել սպառնալիքները և կիրառել այն զինատեսակները, որոնք առավելագույնն արդյունավետ կլինեն տվյալ թիրախների դեմ պայքարելու համար:

Gürz 150 հակաօդային պաշտպանության համակարգի վերջնական կոնֆիգուրացիան կներառի մի քանի պաշտպանական միջոցներ, ինչպիսիք են ռադիոհաճախականության խցանումը, AESA որոնման և կրակի կառավարման ռադարները, Gürz 150: (Պատկերի աղբյուր՝ Բանակի ճանաչում)

Gürz 150-ը տեղադրված է 8x8 անիվավոր տակտիկական մեքենայի վրա, համալրված է 35 մմ ավտոմատ թնդանոթով, որը կրակում է պայթուցիկ զինամթերք: Այն ունի տեղական արտադրության AESA որոնման և կրակի կառավարման ռադարներ, Kangal ռադիոհաճախականությունները խլացնող համակարգ և Roketsan ընկերության երկիր-օդ դասի 8 հրթիռներ: Հետագայում Gürz-ի վրա ծրագրվում է տեղադրել թուրքական արտադրության լազերային համակարգ:

Այս համակարգը նախատեսված է տարբեր դասերի անօդաչու թռչող սարքերի, պարսային գրոհների, «օդ-երկիր» հրթիռների և թևավոր հրթիռների դեմ պայքարելու համար: Այն ունի մոդուլային կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մոդուլն առանձին արդիականացնել և բարելավել:
Ռազմարդյունաբերության ոլորտի փորձագետների կարծիքով՝ Գուրզի հիմնական մրցակիցը Ռուսական Панцирь-С1-ն է, որը սակայն իր տեխնիկական բնութագրերով բավականին զիժում է Gürz-ին: Մյուս կողմից, Gürz համակարգը դեռ չի մասնակցել իրական ռազմական գործողությունների և գործում չի ցուցադրել իր հնարավորությունները, ի տարբերություն Панцирь-С1-ի:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ