Արտաքին 1 տարի առաջ - 20:30 06-02-2025

Իրանի ռազմական հնարավորությունները ծովում մեծանում են

Իրանի ռազմական գերատեսչությունը ներկայացրել է անօդաչու թռչող սարքեր և ուղաթիռներ կրող առաջին ռազմական նավը, որը ստեղծվել է կոմերցիոն նավի հիմքի վրա՝ տեղի ռազմարդյունաբերողների ջանքերով: Այն կրում է «Շահիդ (նահատակ) Բաղերի» անունը:

Նավը ունակ է տեղակայել անօդաչու թռչող սարքերի մի քանի էսկադրիլիա, որոնք կարող են կառավարվել տեղից: Այն նաև աջակցելու է արագընթաց գրոհային մոտորանավակներին, փոխադրելու է ռազմական ուղղաթիռներ, որոնք հնարավորություն կունենան մարտական առաջադրանքներ կատարել Իրանի ափերից շատ հեռվում:

Ծովային վիճակում (բաց օվկիանոսում) մինչև 9 կետի ինքնավարությամբ և 22000 ծովային մղոն նավարկության տիրույթով նավը կարող է իրականացնել մինչև մեկ տարի երկարաժամկետ առաքելություններ՝ առանց հեռավոր ջրերում վառելիք լիցքավորելու:

Այս նավն ունակ է դիմակայել մինչև 9 բալ ծովային ալիքներին, անցնել 22 հազար ծովային մղոն և առանց հավելյալ լիցքավորման մինչև 1 տարի անցկացնել օվկիանոսում:

Սա նշանակում է, որ իրանական բանակի հնարավորությունները ծովում մեծանալու են, ըստ այդմ, իրանական բանակի համար հնարավոր է դառնալու իրականացնել ռազմական գործողություններ հեռու ափերում, ինչ մինչ այս անհնար էր:

​​​​​​​Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ