Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:45 05-02-2025

Ադրբեջանը «շանտաժ» օպերացիա է տանում ՌԴ-ի հանդեպ. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության՝ դեկտեմբերի 25-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: Բացահայտումները տեղի են ունենում միջադեպի հետ կապված հանգամանքների աճող ուսումնասիրության ֆոնին, ներառյալ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումները»,-նման հրապարակում էր արել այսօր ադրբեջանական «Turan» գործակալությունը: Սա իսկապես շատ ուշագրավ նորություն է, ընդ որում՝ այն հրապարակվում է ընդդիմադիր համարվող աղբյուրի միջոցով, դա ևս պատահական չի արված։

Դրանից հետո արդեն ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածում, որ «Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար»։

Իմ տպավորությամբ, այստեղ ակնհայտ «շանտաժ» օպերացիա է տարվում ՌԴ-ի հանդեպ, կարծում եմ մի քանի նպատակով։ Ամեն դեպքում ռուսական կողմը դեռևս կոչ է անում սպասել պաշտոնական եզրափակիչ զեկույցին»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ