Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:20 05-02-2025

ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են

Հայաստանում, ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի, 2024 թվականին ծնվել է 33 648 անձ, ինչը 2942-ով պակաս է 2023թ–ի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն ամփոփել է 2024 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ծնվել է 17 614 տղա (2023-ին 19 220–ն են եղել) և 16 034 աղջիկ (2023թ-ին` 17 370)։ Մեռելածինները եղել են 444-ը, ինչը 21-ով ավել է 2023 թվականի ցուցանիշից։

ՀՀ-ում 2024 թ. 8 ամսում ավելի քիչ մարդ է ծնվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում
Վիճակագրության համաձայն` 2023-ի համեմատ նախորդ տարի 1263-ով ավելի շատ մարդ է մահացել` 25 576։ Նրանցից 13 187-ն արական սեռի են (2023 թվականին` 12 572), 12 389 անձ` իգական (2023 թվականին`11 741)։

Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել, քան 2023-ին։ Ամուսնությունների թիվը 2024 թ-ին պակասել է 1006-ով` կազմելով 15 324։

Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա այս պարագայում թիվն ավելացել է 164-ով` կազմելով 4689։
Այս տարվա առաջին 5 ամսում ՀՀ-ում ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. վիճակագրություն
Ամուսնալուծությունների թվով առաջատար են Երևանը, Կոտայքը, Արարատը և Արմավիրը։ Առաջատարները նույնն են նաև ամուսնությունների պարագայում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում