Ներքին 1 տարի առաջ - 17:12 05-02-2025

Հնարավոր է խաղային ոլորտի ընկերությունները փակվեն. Հայկ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկային բեռը բարձրացնել՝ սահմանելով 10% շրջանառության հարկ։ Նա իր նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ` չբացառելով խաղային ոլորտի կազմակերպություններն ընդհանարապես փակելու հնարավորությունը։

Պատգամավորի խոսքով` եթե 2010 թ. շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության մեջ կատարված խաղադրույքների ծավալը կազմել է շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023 թ․ ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրլն դրամի։ Սա այն դեպքում, երբ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ։

Սարգսյանը նշեց նաև, որ 2010 թ. այս ոլորտի 14 մլրդ դրամ շրջանառությունից հավաքագրվել է 1 մլրդ հարկ, 2023 թ.՝ 6.3 տրլն դրամ շրջանառությունից` 33 մլրդ դրամ հարկ։

Շահումով խաղերի հովանոցային գովազդի համար տնտեսվարողները տուգանվել են 750 մլն դրամով

Նա չժխտեց, որ այս ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից քայլեր ձեռնարկվել են ոլորտը սահմանափակելու համար, սակայն բավարար արդյունք չեն ունեցել, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել։

«Միգուցե նաև քննարկենք և առաջիկայում գնանք ընկերությունները փակելու ճանապարհով, որի փորձը նույնպես աշխարհում կա»,– ընդգծեց պատգամավորը:

Ըստ նրա` շահումով խաղերի գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ քաղաքացիների կողմից ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը: Պատգամավորի կարծիքով՝ արդյունքում կշահեն և՛ մոլախաղերով տարված քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, և՛ տնտեսության այլ ճյուղերը, որտեղ առավել մեծ թվով գումարներ կներգրավվեն:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ