Արտաքին 1 տարի առաջ - 12:56 05-02-2025

Azerbaijan Airlines-ի վթար. Ղազախստանի իշխանությունները նախնական զեկույց են հրապարակել

Ղազախստանը նախնական զեկույց է հրապարակել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի օդանավակայանի շրջանում կործանված Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարի հանգամանքների մասին։

Ավիավթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող 62 ուղևորներից և անձնակազմի 5 անդամներից ողջ են մնացել 29 մարդ, որոնք գտնվել են օդանավի պոչային հատվածում:

Փորձագետների քննարկած ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ Գրոզնիում վայրէջքի ժամանակ խափանվել են արբանյակային նավիգացիոն համակարգերը, ինչի հետևանքով այն ստիպված է եղել մի քանի անգամ ընդհատել վայրէջքը։

Շատ մեկնաբաններ պնդում են, որ ինքնաթիռը գնդակոծվել է զենիթահրթիռային համալիրից, քանի որ վայրէջք է կատարել այն ժամանակ, երբ Հարավային դաշնային շրջանում, մասնավորապես Չեչնիայում, ետ էին մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը:

GPS-ի ձախողումը բացատրվում է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի գործողությամբ, որոնք նույնպես միացված էին անօդաչու թռչող սարքերի պատճառով:

Հրապարակված փաստաթուղթը պարունակում է միայն փաստական տեղեկատվություն. այնտեղ ներկայացված չեն մասնագետների եզրակացություններն ու վերլուծական մեկնաբանությունները:
Տեքստում ներկայացվում է դիսպետչերների հետ անձնակազմի բանակցությունների վերծանումը, սակայն այն ամբողջությամբ չի հրապարակվել: Հետևաբար, որոշ հանգամանքներ, ինչպես նաև այն, թե ինչու է անձնակազմը որոշել թռչել Ակտաու, մնում են անհայտ:

Այնուամենայնիվ, զեկույցը հաստատում է, որ GPS համակարգը չի աշխատել, և ինքնաթիռը երկու անգամ ենթարկվել է ինչ-որ արտաքին ազդեցության: Հաստատվում է նաև, որ օդանավի ֆյուզելյաժը, ներառյալ հիդրավլիկ համակարգերը, խիստ վնասվել է ինչ-որ հարվածող տարրերի կողմից, ինչը հանգեցրել է կառավարման համակարգերի խափանման:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ