Մամուլ 1 տարի առաջ - 08:00 05-02-2025

Մելիքբեկյանը ստեց. հունվարին հավաքականը մարզիչ չունեցավ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարեվերջին ՀՖՖ նախագահի պաշտոնում ձախողումների մաստեր կլասի հեղինակ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմը հերթական անգամ հայտնվեցին, մեղմ ասած, անհարմար իրավիճակում. անցած տարվա դեկտեմբերի վերջին նա հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին կներկայացնեն հունվար ամսին: Այս խոստումը եւս չկատարվեց ու մարտի 20-ին նախատեսված անչափ սկզբունքային Հայաստան-Վրաստան խաղից առաջ մենք նույնիսկ գլխավոր մարզիչ չունենք:

Իհարկե, Մելիքբեկյանի ու իր թիմի ձախողումների ֆոնին տրամաբանական է, որ դժվար կլինի նորմալ մարզչի համոզել, որ գա եւ գլխավորի հավաքականը, սակայն սա չի արդարացնում այս մարդու հերթական անպատասխանատու հայտարարությունը: Ընդհանրապես, ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ Մելիքբեկյանի կառավարման շրջանը, նրա հեռանալուց հետո, թերեւս կհամարվի հայկական ֆուտբոլի վատագույն շրջանը, երբ մի կողմից սովորական են դարձել տարբեր տարիքային հավաքականների պարտությունները, որոնք որոշ դեպքերում ուղղակի խայտառակություն են հիշեցնում, իսկ մյուս կողմից դուրս են գալիս ոլորտում տարիներ շարունակ ներդրումներ արած գործարարներ, ինչը ֆուտբոլի ապագան ավելի մշուշոտ է դարձնում:

Բացի վերը նշվածից, ըստ որոշ տեղեկությունների, հայկական ֆուտբոլին սպասվում են սկանդալային բացահայտումներ՝ կապված խաղադրույքների, ինչպես նաեւ խաղադրույքների բիզնեսով զբաղվող ակումբներից մեկի հետ: Հաշվի առնելով մեդիահրապարակումները՝ ենթադրելի է, որ խոսքը կարող է լինել նաեւ «ՆՈԱ» ակումբի մասին, ում սեփականատերերն ուղղակիորեն ներգրավված են բուքմեյքերական բիզնեսի մեջ, ինչը, մեղմ ասած, չի խրախուսվում թե՛ ՖԻՖԱ-ի, թե՛ ՈՒԵՖԱ-ի կանոնադրություններով: Արմեն Մելիքբեկյանի ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը պահանջում են նաեւ հավաքականի երկրպագուական՝ «ՖԱՖ» եւ «Կարմիր Արծիվներ» շարժումները, առանձին ակումբներ ու իրենց ֆան շարժումները: Մելիքբեկյանի պաշտոնավարմամբ հետաքրքրված են հատկապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ Արմենն իր քայլերով արդեն հասցրել է իշխանությունների դեմ տրամադրել հազարավոր ֆուտբոլասերների, որոնք չեն կարողանում ներել ՀՖՖ ղեկավարությանը՝ տարիներ շարունակվող ձախողումների համար: Մեզ տեղեկություններ են հասնում առ այն, որ ուժային կառույցները վերջապես սկսել են հետաքրքրվել ՀՖՖ-ի ֆինանսական գործունեությամբ:

Ըստ մեզ հասնող տեղեկությունների՝ իրավապահները կարող են հետաքրքրվել նաեւ ԲԿՄԱ ակումբի գործունեությամբ, մասնավորապես՝ այդ թիմ հրավիրված ու ըստ էության բանակից ազատված երիտասարդների ընտրության հարցով: Տեղեկություններ կան, որ ՀՖՖ-ում հնարավոր են նաեւ ձերբակալություններ: Ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է հասկանալ, որ իրենց, մեղմ ասած, խաբում էին, ու որ մամուլի բազմաթիվ հրապարակումներ շատ մոտ, երբեմն նույնիսկ շատ մեղմ են եղել:

Հ.Գ Մելիքբեկյանի հրաժարականը պահանջողների գերակշիռ մասը կարծում է, որ այս մարդու հետ մեկտեղ ֆեդերացիայից պետք է հեռանա նրա տեղակալն ու ֆեդերացիայի վերնախավը, իսկ հաջորդ ֆեդերացիան պետք է հրապարակի վերջիններիս կատարած ծախսերը՝ մասնավորապես գործուղումների, պարգեւավճարների, շինարարական եւ այլ ֆինանսական գործարքների վերաբերյալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ